ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երկրի ղեկավար լինելով, չի կարող ընդգրկվել կամավորների շարքում, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են ստանում՝ չսպասելով դեղամիջոցի փորձարկումների ավարտին:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մեզ մոտ դեռ չի սկսվել մասշտաբային պատվաստումը: Եվ որպես կամավոր, իհարկե, երկրի ղեկավարը չի կարող մասնակցել պատվաստմանը»,- պարզաբանել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու Պուտինը մինչ օր չի պատվաստվել:

Նրա խոսքով՝ նախագահը չի կարող «օգտագործել չարտոնագրված պատվաստանյութ»: