Եմենի ԶՈւ խոսնակ Յահյա Սերին Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ Սաուդյան Արաբիայում «Արամկո» ընկերությանը պատկանող նավթի բաշխիչ կայանը թիրախավորել են «Երուսաղեմ 2» բալիստիկ հրթիռով:

Այս մասին խոսել է նաև Սաուդյան Արաբիայի իշխանական պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, հայտնել է, որ հրդեհը եղել է ահաբեկչական հարձակման հետևանք, որն իրականացվել է հրթիռով:

ինչպես հայտնում է Սաուդյան Արաբիայի «ՍՊԱ» լրատվական կայքը, ըստ պաշտոնյայի՝ այսպիսի ահաբեկչական հարձակումների նպատակն է թիրախավորել համաշխարհային տնտեսությունը, նավթային պաշարները և համաշխարհային կայունությունը: