Սանկտ Պետերբուրգի արվարձանում տղամարդը պատանդ է վերցրել վեց երեխայի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ուժային կառույցների աղբյուրը:

ՆԳՆ-ից հայտնել են, որ երեխաներին բնակարանում պահում է իրենց հայրը։ Կրտսեր երեխան երեք տարեկան է, ավագը՝ տասնհինգ տարեկան։

Նշվում է, որ բնակարանը գտնվում է Կոլպինյան շրջանում։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ տղամարդը հարբած է և զինված կացնով։

Ոստիկանություն է դիմել նրա կինը, որը չի կարողացել մտնել բնակարան։ Իրավապահ մարմինների աշխատակիցները 38-ամյա տղամարդու հետ բանակցություններ են վարում, սակայն նա դեռ պահանջներ չի ներկայացրել։