Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:

Օրակարգում կա 11 հարց:

Նիստի մեկնարկին ավագանու անդամները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը։

Երևանի ավագանին որոշում կընդունի ծառերի էտումից և չորացած ծառերի հեռացումից առաջացած փայտանյութը որպես ձմեռային վառելափայտ սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար հատկացնելու, ինչպես նաև Երևան քաղաքի 2020 թ-ի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Արցախի մայրաքաղաք՝ Ստեփանակերտին, կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով 100 միլիոն դրամ հատկացնելու և Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի գումարը ավելացնելու մասին:

Օրակարգում ընդգրկված են նաև հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին և այլ հարցեր: