ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Պատվաստումների և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդական Գիորգի Փխակաձեն հայտարարել է, որ անհապաղ անհրաժեշտ են խիստ միջոցառումներ Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը կայունացնելու համար:

«Ես կարծում էի, որ մենք հատել ենք կարմիր գիծը, բայց ամեն շաբաթ մենք նոր կարմիր գիծ ենք գծում: Ես նույնպես չէի հավատում, որ մենք դրան կհասնենք: Համաճարակաբանական տեսանկյունից թվերը կորցրել են իրենց իմաստը: Պետք է անհապաղ ձեռնարկվեն կոշտ միջոցներ: Ենթադրում եմ, որ վարակվածներն ավելի շատ են, քան արտացոլվում է վիճակագրության մեջ»,- Գիորգի Պխակաձեն «Дневной курьер» հաղորդման ընթացքում:

Անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 958 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվ  հասել է 108 690-ի:

Միևնույն ժամանակ, Վրաստանում ապաքինվել է ևս 3531 հիվանդ: Ընդհանուր առմամբ, 89170 մարդ հաղթահարել է կորոնավիրուսը: 1012 մարդ մահացել է։