ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Շնորհավորելով Արարատ Միրզոյանին՝ Վալենտինա Մատվիենկոն վստահություն է հայտնել, որ Ազգային ժողովի նախագահի անձնական հատկանիշները կօգնեն հաղթահարել Հայաստանի համար դժվար ժամանակները:

Դաշնային խորհրդի նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել Ազգային ժողովի նախագահին: