ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանին բնական գազի և նավթի մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու օրենք է ստորագրել, գրում է Ռիա Նովոստին:

Ավելի վաղ Պուտինը օրենք էր ստորագրել Հայաստանին ռուսական նավթի արտահանման պարզեցման մասին համաձայնագրի արձանագրության վավերացման մասին։

Արձանագրությունը նախատեսում է ռուսական նավթամթերքի՝ նավթի խեժի արտահանում Հայաստանի տարածք՝ առանց արտահանման մաքսատուրք գանձելու:

Բացի այդ, թարմացվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագրերը: