ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է 2020թ. Եվրոպայի առաջնության ամենաերիտասարդ մարզիչներին:

Եվրո-2020-ի ամենաերիտասարդ մարզիչը Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն է, որը 44 տարեկան է: Երկրորդ ամենաերիտասարդ մարզիչը Մակեդոնիայի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին է, որը ևս 44 տարեկան է, սակայն մի քանի ամսոց մեծ է Շևչենկոյից:

Եվրոպայի առաջնության ամենածեր մարզիչը Թուրքիայի գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշն է, որը 68 տարեկան է:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոպայի առաջնությունը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ պետք է տեղի ունենա 12 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում եւ Բաքվում: