Փաշինյան բարի օր, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն մարդը բարձրագույն արժեք է Հայաստանում. այն ժամանակ երբ ընդդիմադիր գործիչ էիր, հաճախ էիր հիշում Սահմանադրությունը, բա  հիմա ինչու չես հիշում: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Հիմա ինչու ես մարդու սարքել ցածրագույն  արժեք, ում որտեղից քո անձնական շահերից ելնելով պետք է բռնեն, տանեն, ծերբակալեն, բաց թողնեն: Չհասկացա՞ր, որ այդ մադիկ մեկ անգամ ձերբակալվելուց հետո արդեն կորցնում են վախը այդ պատժամիցոցից:Լավ, էդքան թուքումուր կլինի՞, որ դու ես ուտում, հրաժարական տուր, գնա: Ինչ է մնացել քեզ անելու, ինչն էս պակաս թողել, որ պետք է անես, նոր գնաս: Դու շատ լավ հասկանում ես, որ պետք է հրժարական տաս, այլ տարբերակ չունես: Պատերազմը տանուլ տվածը իրավունք չունի ղեկավարել երկիրը: Ոչ ոք այլեւս չի ուզում քեզ տեսնել պետության ղեկավարի կարգավիճակում: Դու ղեկավար չդարձար:Եթե այդպես հոխորտում ես սեփական քաղաքացիներին, բա ինչի՞ ես կռացած նստում քո «գործընկերների» մոտ: Բա իրենց հետ էլ տենց խոսա, կքած նստում ես, որ գութ շարժե՞ս»,-հայտարարեց Գեւորբ Պետրոսյանը:

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցների կողմից իր հասցեին անեծք ու հայհոյանքներ են գրվում. «Դու ամոթ չունե՞ս Նիկոլ, մի քիչ սաստի, քո այդ այլասերվածների թիմը, արա: Դա ի վերջո, քո դեմ է ուղղվելու:

5 հազար երեխու գլուխ ես կերել, այ տղա: 10 հազար վիրավոր ունենք: Դու փոխանակ մտածես՝ այդ մարդկանց հարցերը ոնց կարգավորես, դու ոնց ես քո պետական կան բյուջեից այդ միջոցները հատկացնում, այ անամոթ: Ընկել ես մարդկանց ձերբակալելու հետեւից: Ռազմական դրությունն ինչու չես վերացնում, որ օր առաջ չլքես քո պատոնը չէ՞:

Ես հարգանք եմ ունեցել քո հանդեպ որպես ընդդիմադիր գործիչ, բայց այսօր զզվանքս անսահման է: Ես չէի պատկերացնում, որ դու կարազ քո աթոռը տենց լպստես, փաթաթվես ու չթողնես:

Կամ էսօր ինչու էիր գնացել Էջմիածին: Դու չէիր ամաչո՞ւմ, դու ի՞նչ գործ ունեիր այնտեղ, ափսոս, կաթողիկոսը քեզ չհանեց լարեց: Հուսամ՝ վերջին պահին եկեղեցում մոմ ես վառել, որ քեզ չսպանեցին այնտեղ, որովհետեւ ժողովուրդը հասկանում է, որ մեր մարդկային կորուստների հիմնական պատասխանատուն դու ես»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը: