Հայաստանում նոյեմբերի 23-ի դրությամբ կորոնավիրուսի 485 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 126 709 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 1009 մարդ, շարունակում է բուժվել 29 131-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 94 090 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 24 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1976 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 503-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 488 393 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1305 է: