Թուրք հետաքննող լրագրող Մեհմեդ Բարանսուն դատապարտվել է 17 տարի 1 ամիս ազատազրկման:

Բարանսուն մեղավոր է ճանաչվել թուրքական հետախուզության գաղտնի տեղեկությունների բացահայտման մեջ իր հոդվածում, որը գրել էր 2013 թվականին այժմ գոյություն չունեցող Taraf թերթի համար, բարձրաստիճան զինվորականների` Գյուլենի շարժման ոչնչացման ծրագրերի մասին, հաղորդում է Doğan գործակալությունը:

Շարժումը, որն ավելի վաղ կապված էր իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) հետ, այժմ Անկարայի կողմից որպես ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել եւ մեղադրվում է 2016-ին ձախողված ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ:

Հուլիսի 19-ին դատավորը Բարանսուին մեղավոր էր ճանաչել պետական փաստաթղթերի ապօրինի ձեռք բերման եւ հրապարակման եւ Գյուլենական շարժման հետ կապերի մեջ: Այս պատիժը 19 տարի վեց ամիս ազատազրկում էր նախատեսում:

Բարանսուն ճաղերի հետեւում է գտնվում 2015-ի մարտից: Taraf-ն առաջին թերթն էր, որը հայտնել էր 2003-ին ենթադրյալ դավադրության մասին: