Թուրքական լիրան գնանկում է գրանցել՝ զրոյացնելով անցյալ շաբաթ երկրի Կենտրոնական բանկի տոկոսադրույքների բարձրացման արդյունքում գրանցած աճը:

Ինչպես տեղեկացնում է Ahval News-ը, լիրայի փոխարժեքը նվազել է 2 տոկոսով՝ հասնելով 7,7862-ի՝ մեկ դոլար դիմաց: Թուրքական արժույթն ակնում է գրանցում երկրորդ օրն անընդմեջ:

Թուրքիայի կենտրոնական բանկը հինգշաբթի մեծացրել էր իր բազային տոկոսադրույքը 4,75 տոկոսային կետով՝ հասցնելով 15 տոկոսի՝ ընդառաջ գնալով տնտեսագետների սպասումներին:

Թուրքիայի կենտրոնական բանկը նման քայլի էր դիմել, երբ լիրայի արժեքը նվազել էր հասնելով պատմական նվազագույն ցուցանիշի և գնահատվում էև 8,58՝ մեկ դոլարի դիմաց:

Նշվում է, որ լիրան ընթացիկ տարում արժեզրկվել է 25 տոկոսով: