Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը հերքել է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի եւ իսրայելցի պաշտոնյաների հանդիպման մասին լուրերը:

«Ես տեսա ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջերս կատարած այցի ընթացքում Նորին թագավորական մեծություն թագաժառանգ արքայազնի եւ իսրայելցի պաշտոնյաների ենթադրյալ հանդիպման մասին հաղորդումները մամուլում: Այդպիսի հանդիպում չի եղել: Ներկա էին միայն ԱՄՆ եւ սաուդյան պաշտոնյաները»,- գրել է արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդն իր թվիթերյան էջին:

Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի` նոյեմբերի 22-ին, գաղտնի այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանին եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին: