Նիկոլի ու նիկոլիզմի մասին

ԱՅՍՕՐՎԱ իրականությունն այն է, որ դավաճանը Ալիեւի կազմած թուղթը այնքան արագ է ստորագրել, որ անգամ նեղություն չի տվել քարտեզին նայել ու տեսնել, որ գյուղն է անցնում թշնամուն, իսկ որը՝ ոչ։ Դրա համար մարդիկ հանկարծակի են իմանում, որ իրենք պիտի գաղթի ճանապարհը բռնեն։

ԱՅՍՕՐՎԱ իրականությունն այն է, որ դավաճանը ամբողջ 44 օրվա ընթացքում ՄԱՐԴՈՒ մասին չի մտածել, լինի այդ մարդը գերի, վիրավոր, զոհ թե տեղահանվող խաղաղ բնակիչ։
Ենթադրում եմ՝ մտածել է այնպես անի, որ Ադրբեջանի ժողովրդի համար ամբողջությամբ ընդունելի լուծում լինի։

ԱՅՍՕՐՎԱ իրականությունն այն է, որ երբ դավաճանն ասում է վերադարձ նախկինին չի լինի, նկատի ունի էլ երբեք նախկինի պես անվտանգ ու հանգիստ չի լինի։ Էլ երբեք հաղթանակած չենք զգա։ էլ տնտեսական աճ չի լինի։ Ասեմ ավելին՝ ինքն իր մնալով ամեն ինչ անում է, որ այդպես էլ լինի։ Ինքը հայ ժողովրդից վրեժ է լուծում։

Նայեք ադրբեջանցիների տարածած տեսանյութը գերիների մասով ու գլուխներդ մտցրեք։ Պետություն չկա։ Պետությունը չի զբաղվում այդ մարդկանց հարցերով։ Պետությունը հիմա ապահովում է դավաճան ցեղի ( տիկին վարչապետ, ամուսին, եւ մնացած դավաճաններ) պաշտպանությունը։

ԱյՍՕՐՎԱ իրականությունն այն է, որ այդ մարդիկ գերի կարող էին չլինել ու անմարդկային տանջանքների միջով չանցնել, եթե ստահակները շուտ դադարեցնեին պատերազմը։ Ուրեմն՝ 3-րդ օրվանից դավաճանը զորքը չի համալրել ու բոլորին տարել է մահվան։ Միտքը, որ փրկել է կյանքեր, լկտի սուտ է։ 410 կմ-անոց նոր սահման կա ու ավելի վտանգավոր։ Երեխեքը էդտեղ են ծառայելու։ Իսկ դադարել է պատերազմը, որովհետեւ Շուշին արդեն ՀԱՆՁՆԵԼ էր։ Պլանը կատարված էր։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ այս ամենը կարող էր չլինել։

ԴԱԺԱՆ իրականությունն այն է, որ սատարելով դավաճանին կամ լուռ համակերպվելով կիսում ես իր արածի պատասխանատվությունը։ Ոչ մի բան ու ոչինչ չի կարող արդարացնել այն ինչ կատարվել է։

նիկոլի ՍՏԵՂԾԱԾ իրականությունը բոլորի դուռն է թակելու՝ ով էլ լինի։ Մեկի դուռը թակելու է կորցրած աշխատանքի, մյուսինը՝ կորցրած բիզնեսի, երրորդինը՝ արտագաղթի տեսքով։ Բայց բոլորի դուռը թակելու է գլուխը հանգիստ բարձին դնել չկարողանալու տեսքով։

ՍՊԱՍՎԵԼԻՔ իրականությունն այն է, որ նիկոլը ու նիկոլիզմը գնալու են։ Հետհաշվարկը սկսվել է։ Շուտով։

Իրենից հետո պիտի փոխվի իրականությունը։ Մենք միասին ենք կառուցելու իրական Հայաստանը։ Որ ապրենք։ Որ ներենք։ Որ ժպտանք։ Որ վաղվա Հայաստանում ապրենք, այլ ոչ երեկվա Հայաստանի մասին երազենք։

 

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։