Գերմանական Մեքենհայմ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել և վիրավորել ոստիկանին, փոխհրաձգության ընթացքում չարագործը սպանվել է, տեղի ոստիկանության մամուլի ծառայությանը հղումով գրում է ria.ru-ն։

Կիրակի երեկոյան ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձը փողոցում հրաձգություն է իրականացնում, որից հետո ոստիկանությունը մեկնել է դեպքի վայր։

Նշվում է, որ չարագործը կրակ է բացել դեպքի վայր ժամանող իրավապահների ուղղությամբ և վիրավորել ոստիկաններից մեկին։

Ոստիկանության հատուկ ստորաբաժանման անդամների հետ փոխհրաձգության ընթացքում չարագործը սպանվել է։

Հանցագործի անձի և արարքի դրդապատճառների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։