Արցախի Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի և Մարտունու շրջանների 100-ից ավել բնակավայրերից տեղահանված յուրաքանչյուր հայրենակցի կտրամադրվի 300 հազար դրամ միանվագ դրամական աջակցություն։ Այս մասին որոշում է ընդունել ՀՀ կառավարությունը:

Ծրագիրն իրականացնում է ՀՀ Կառավարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հանգանակած միջոցներով։

Աջակցություն են ստանալու նախնական գնահատմամբ 30-35 հազար արցախցի, աջակցության ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 10մլրդ դրամ: