Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք հիշում ենք մեր զոհված քաջերին, ովքեր պայքարեցին անձնվիրաբար՝ պաշտպանելով Արցախն ու Հայաստանը: Վերջին 55 օրվա ընթացքում մենք ապրել ենք պատմության մեջ մեր ամենաողբերգական պահերից մեկը: Ոչ մի բառ չի կարող նկարագրել այն վիշտը, որը կա մեր սրտերում: