Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համարում է, որ կորոնավիրուսի տարածման իրավիճակը թույլ չի տա առաջիկայում երկրում չեղարկել կարանտինի ռեժիմը: Այդ մասին նա հայտարարել է Le Journal du Dimanche շաբաթաթերթում:

«Ներկայում երկրում կորոնավիրուսի մակարդակը նույնն է, ինչ հոկտեմբերին պարետային ժամ սահմանելու ժամանակ: Չի կարող խոսք լինել կարանտինը չեղարկելու մասին»,-հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը:

Ընդ որում՝ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը նշել է, որ ռեժիմի թուլացումը նախատեսում է երեք փուլ: Առաջինը կմեկնարկի դեկտեմբերի 1-ին, երկրորդը՝ դեկտեմբերի 20-ից հետո՝ նախքան սուրբծննդյան տոները, իսկ երրորդը՝ 2021 թվականի հունվարից: