Հայաստանում նոյեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1385 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 126 224 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 487088 վերջին մեկ օրում` 3436 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 29681 պացիենտ։

Վերջին տվյալներով ապաքինվել է 94 090 անձ` վերջին մեկ օրում 1261 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 1952 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 501 է: