Կենսաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Տիշկովսկին պատմել է կորոնավիրուսի դեմ հնարավոր պայքարի մասին ACE2 սպիտակուցի օգնությամբ, որի միջով այն անցնում է բջիջների ներսը: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

Տիշկովսկին առաջարկում է վարակված մարդու արյան մեջ ներարկել ACE2 սպիտակուցի հավելյալ պատճեններ: Արդյունքում ընկալիչները կկապեն կորոնավիրուսի փշերը և նրան թույլ չեն տա գրոհել բջիջները:

Գիտնականի խոսքով՝ փորձերը ցույց են տվել, որ ACE2-ի հավելումը հուսալիորեն չեզոքացնում է կորոնավիրուսը՝ խանգարելով վարակել մարդու բջիջները:

Հետազոտողը հավելել է՝ թե որքանով ACE2-ը բարերար ազդեցություն կունենա գործնականում կորոնավիրուսի բուժման վրա՝ ցույց կտան կլինիկական փորձարկումները: