ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է Երևանում 2020 թվականի նոյեմբերի 19-ին Երևան քաղաքի Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ պողոտա խաչմերուկում, Թբիլիսյան խճուղում, Մյասնիկյան, Բաղրամյան, Իսակովի, Գայի պողոտաներում, Ամիրյան փոցող-Մաշտոց պողոտա խաչմերուկում և հարակից տարածքներում, նոյեմբերի 20-ին Սարյան և Դեմիրճյան փողոցներում, Բաղրամյան, Մաշտոցի պողատաներում, ինչպես նաև Հանրապետության հրապարակում մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան նշեց ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը։

12 անձ անձ ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար: