Irakanum.am-ի տեղեկություններով քիչ առաջ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը։

Վերջինս հայտնեց, որ Սեյրան Սարոյանի վիճակն այս պահին կայուն է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո։