ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ Հայաստանը հավատարիմ է նոյեմբերի 9-ին ձգձգվող բանակցություններից հետո ընդունված Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի երեք առաջնորդների հայտարարությանը, որը վերջ դրեց արյունահեղությանը եւ իրավիճակի կայունացման հնարավորություն ստեղծեց իր բոլոր համատեքստերում, այդ թվում` հումանիտար: