Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծ ակտիվություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանման հարցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Լավրովը նախօրեին զրուցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի հետ՝ նշելով, որ «հարկավոր է, որ կազմակերպությունն առկա կոնվենցիաների համաձայն Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ մշակության, քաղաքաղակրթային և կրոնական ժառանգության պահպանման հարցում առավել նախաձեռնողական կերպով հանդես գա իր ծառայությունների կիրառման առաջարկություններով, ինչը կարևոր ներդրում կլինի այս հնագույն տարածաշրջանում միջկրոնական, ազգամիջյան հաշտեցման և ներդաշնակության ապահովման համար»:

«Հույս ունենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այստեղ առավել ակտիվ գործունեություն կծավալի, քան Սիրիայում՝ նախ և առաջ Հալեպում և Պալմիրում՝ ի պատասխան մշակութային հուշարձանների պահպանման վերաբերյալ ստացված մեծաթիվ դիմումների․ պարզ ասած՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից մեր ընկերներն իրենց այնքան էլ ակտիվ չեն դրսևորել»,- նկատել է նախարարը։

Հիշեցնենք, որ այսօր Երևան է ժամանել ռուսական կառավարական պատվիրակությունը։ Լավրովից բացի պատվիրակության կազմում են եղել ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդ Նովակը և Ալեքսեյ Օվերչուկը, առողջապահության նաարար Միխայիլ Մուրաշկոն, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան։