Հնդիկ բժիշկները, ըստ նախօրյակին անցկացված թեստերի արդյունքների, հայտնաբերել են կորոնավիրուսի ավելի քան 45,8 հազար դեպք. դրանով իսկ Հնդկաստանում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 9 միլիոնը: Այդ մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը:

Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է գտնվում կորոնավիրուսով վարակվածների թվով: Ամենամեծ թվով հիվանդացածները գտնվում են ԱՄՆ-ում, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 11,7 միլիոն մարդու մոտ:

Վերջին տվյալների համաձայն, ավելի քան 8,4 մլն մարդ Հնդկաստանում կորոնավիրուսից հետո ապաքինվել է: Ինչպես նշում է առողջապահության նախարարությունը, մեկ օրում անցկացված ավելի քան 1,1 միլիոն թեստերի արդյունքներով, բուժաշխատողները հայտնաբերել են 44 հազարից ավելի մարդ, որոնք հաղթահարել են հիվանդությունը:

47 օրվա ընթացքում այն մարդկանց թիվը, որոնց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի ակտիվ ձեւ, գերազանցել է այդ ժամանակաշրջանում ապաքինվածների թիվը, բուժաշխատողների տվյալների համաձայն, ընդամենը հիվանդանոցներում եւ բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 443 հազարից ավելի մարդ: Անցած օրվա ընթացքում այդ թիվը գերազանցել է 491-ը:

Մահացածների թիվը գերազանցել է 132 հազարը, մեկ օրում հիվանդությունից մահացել է 584 մարդ: Ինչպես ավելի վաղ պարզել են մի խումբ փորձագետներ, Հնդկաստանը կկարողանա կորոնավիրուսը հաղթահարել մինչեւ հաջորդ տարվա փետրվարի վերջը՝ բնակիչների կողմից բոլոր միջոցառումների պահպանման դեպքում, մասնավորապես, դիմակներ կրելը եւ սոցիալական հեռավորություն պահպանելը:

Այդ պայմաններում Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մինչեւ համավարակի վերջը կարող է կազմել 10,5 հազար մարդ, կարծում են փորձագետները: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնովիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: