Facebook-ն առաջընթաց է գրանցել բարելավված ավտոմատացված գործիքներով իր հարթակում ատելության խոսքի եւ այլ վիրավորական բովանդակության զսպման գործում, հաղորդում է AFP-ը:

Ընկերությունը հայտարարել է, որ գործողություններ է ձեռնարկել սոցիալական ցանցերում եւ Instagram-ում բովանդակության ավելի քան 70 միլիոն տարրերի դեմ, որոնք ներառում են ատելության սերմանում, ահաբեկում կամ հետապնդում, բռնության տեսարաններ, երեխաների սեռական շահագործում եւ ինքնասպանություն կամ ինքնավնասում:

Facebook-ն առաջին անգամ է հրապարակել ատելության խոսքի «տարածման» վիճակագրություն, որը կազմում է հարթակում դիտված հաղորդագրությունների 0,10-0,11 տոկոսը:

Facebook-ը հայտարարել է, որ հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ատելության գնահատման միջոցներ է ձեռնարկել շուրջ 22 միլիոն բովանդակության վերաբերյալ՝ նախորդ եռամսյակի 15 միլիոնի դիմաց: Արհեստական ինտելեկտ օգտագործող ավտոմատացված համակարգերն ավելի արդյունավետ են դարձել եւ այժմ հայտնաբերում են ատելության խոսքի շուրջ 95 տոկոսը, նշել են ընկերությունում:

Բայց մարդ-ստուգողները դեռ անհրաժեշտ են վիրավորական բովանդակության ավելի նուրբ ձեւերը գտնելու համար, որոնք հնարավոր չէ հայտնաբերել համակարգչային համակարգերի միջոցով։