45-օրյա այս պատերազմում ես տեսա այն, ինչը չէի պատկերացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ դա ոչ թե նրա համար, որ անզոր էի գիտակցել դրա ծավալները, այլ հատկապես նրա համար, որ գիտակցելով՝ չէի պատկերացնում… Չէի պատկերացնում երկու պատերազմների փորձառությամբ թրծված Սաշկոյի մահն՝ առանց կրակոցի, չէի պատկերացնում, որ կարելի է  տարածքներ տալով հերոսանալ, չէի պատկերացնում, որ Հայրենիքի համար ինչ-որ բան անելու ցանկություն ունեցողին կարելի էր արգելել անել այն, ինչ-որ նա կարող էր անել…

Եվ, վերջապես, չէի պատկերացնում որ կարելի է ունենալ իշխանություն, ով չունենալով պատերազմական իրավիճակին տիրապետելու տարրական ընդունակություն, կշարունակի իր ձեռքում պահել երկիրը դեպի աղետ տանող կառավարման ղեկը…

Եվ այս ամենից հետո՝ տարիներ անց հայրենական պատմագրությունը կարձանագրի՝ «…պարտվեցինք, որովհետև առկա էր անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ…»: