«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ձերբակալվեց։ Այս մասին տեղեկանում ենք «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ֆեյսբուքյան էջից։

Ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նաեւ տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են Քննչական կոմիետում Մալյանին աջակցող քաղաքացիները վանկարկում են` «Նիկոլ, դավաճան»։

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է՝ ինչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փողոցներ են փակում Երեւանի տարբեր հատվածներում։ Այսօր այդ ակցիային միացել է նաեւ Գյումրին։ Ոստիկանները, որոնց շարքերում կային մեծ թվով դիմակավորվածներ, բռնի ուժ գործադրելով այսօր էլ բերման են ենթարկել բողոքի ակցիա անող քաղաքացիներին՝ այդ թվում հասարակական-քաղաքական գործիչների։