Ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, այս պահին նրա մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը հայտնեց, որ ձերբակալման արձանագրության համաձայն՝ Սաղաթելյանը ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար։

Արա Սաղաթելյանը կասկածանքը չի ընդունում։

Նշենք, որ այս հոդվածն ազատազրկման ձեւով պատիժ չի նախատեսում եւ նախկինում սույն հոդվածով ձերբակալությունները դատարանները ոչ իրավաչափ են ճանաչել։