Քննչական կոմիտեն որոշում է կայացրել ձերբակալել Արթուր Դանիելյանին և այսօրվա տարերային ակցիայի մի շարք մասնակիցների՝ շինծու և ծիծաղելի մեղադրանքով, տեղեկացնում է «Ադեկվադ» միաբանությունը։

«Այժմ նրանք գտնվում են Զեյթունի քննչականում և այնտեղ են շտապում Ադեկվադ միաբանության այն անդամները, որոնք մինչև այս պահը գտնվում էին ոստիկանության Արաբկիրի բաժնում: Սրան անգամ իմաստ չունի որևէ իրավական գնահատական տալու, որովհետև այս գործողությունները իրավական հարթությունից դուրս են: Սա դավաճան Նիկոլի մահացող իշխանության վերջին հուսահատ ջղաձգումներն են», — նշված է հաղորդագրության մեջ։