Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջող քաղաքացիները փակել են նաեւ Մաշտոցի պողոտան՝ Փաշ շուկայի մոտ: Այստեղ էր ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը, ով բարձրախոսով կարգախոսներ էր հնչեցնում եւ պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ոստիկանները նրան բվերման ենթարկեցին:

Այստեղ ժամանած ոստիկանները էվակուատորով տարան փողոցը փակած մեքենաներից մեկը:

Ի վերջո ոստիկաններին հաջողվեց բացել պողոտան: