Նոյեմբերի 20-ին, ժամը 07։16-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Toyota Camry» (վարորդ՝ Արթուր Ս․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ձորակից մոտ 10 մ գլորվելով հայտնվել Վանաձոր քաղաքի երկաթգծի Վանաձոր-Փամբակ վազուրդի 2469 կմ-ի 3-րդ պիկետում։

Մինչ փրկարաների կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։