Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը երկու օր առաջ տեղափոխվել է այլ երկիր՝ հետագա բուժման նպատակով։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը, հերքելով շրջանառվող տեղեկությունները, որ Սրբազանը մահացել է։ Հիշեցնենք՝ Պարգեւ Սրբազանը սրտի կաթված էր ստացել։

Պարգեւ Սրբազանի առողջական վիճակի վերաբերյալ գրառում էր կատարել նաեւ Վահրամ քահանա Մելիքյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Քիչ առաջ կապ հաստատվեց։ Պարգև Սրբազանը լավ է և այս առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը։
Նման տեղեկատվության տարածման վերաբերյալ մնացյալ հետևությունները թողնում եմ Ձեզ»։