Նոյեմբերի 20-ին, ժամը 09:35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 16-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Արմեն Մ․, ծնված 1983 թ․), «Volkswagen» (վարորդ՝ Կորյուն Մ․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները և «DAF» (վարորդ՝ Լեռնիկ Ղ․, ծնված 1966 թ․) մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով բեռնատարի շարժիչի յուղը թափվել է ավտոճանապարհին։

Տուժած Արմեն Մ․-ն տեղի ուժերով տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ։