Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում սկսվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի երրորդ ալիքը: Այդ մասին հայտնել Է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Յուն Տե Հոն: Նրա խոսքը մեջբերում Է The Korea Herald հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կարծում ենք, որ (Սեուլի) շրջանում այժմ ընթանում Է կորոնավիրուսային ինֆեկցիայի երրորդ ալիքն այն բանից հետո, երբ նման իրադրություն դիտվել Էր փետրվար-մարտին և օգոստոսին»,-ճեպազրույցում նշել Է պաշտոնյան:

Նա ընդգծել Է, որ առողջապահական մարմիններն իշխանության տեղական ինքնակառավարման մարմինների շրջանում շուտով կտարածեն սոցիալական հեռավորության մակարդակի ճշգրտման հանձնարարականներ, որպեսզի նրանք կարողանան ավելի արդյունավետորեն կարգավորել իրադրությունն իրենց տարածաշրջաններում:

«Մակարդակի բարձրացումն արդյունավետ կլինի վիրուսը զսպելու համար, բայց, քանի որ դա կարող Է ազդել նաև տնտեսության վրա, նրանք պետք Է խելամիտ կերպով գնահատեն վիրուսի հետ կապված ռիսկերը և իրադրությունը»,-պարզաբանել Է նա: