Պաշտպանության բանակի նախկին ղեկավար Սամվել Բաբայանն այսօր կառավարության շենքի մոտ էր: Նա չպատասխանեց լրագրողների հարցերին: Մենք նկատեցինք, որ Բաբայանը կառավարություն էր ժամանել թանկարժեք BMW X7-ով, որը BMW-ի մոդելային շարքի ամենաթանկարժեք և ֆլագմանական մոդելներից է, գինը 100 հազար դոլարից ավելի է: Այս մեքենայից Հայաստանում մատների վրա հաշված մարդիկ ունեն, դրանցից մեկն էլ Սամվել Բաբայանն է:

Ընդ որում, մեքենայի նման թանկարժեք ու գոլդ է նաև պետհամարանիշը` 44 OO 444, որը 8 մլն դրամ արժողության պետհամարանիշ է համարվում:

Նշենք, որ Բաբայանը այս X7-ից առաջ շրջում էր դարձյալ լրիվ 4-երով պետհամարանիշով Mercrdes S-Class-ով: Պատերազմի ու տնտեսական այս ծանր պայմաններում այսպիսի թանկարժեք մեքենայով շրջելը մի շարք հարցեր է առաջացնում` ինչպես, ինչ միջոցներով, կամ արդյոք աղքատ ու խնդիրների մեջ խրված երկրում թանկարժեք մեքենա գնելու և գոլդ համարներով ցուցադրաբար շրջելու սիրտ ու տրամադրություն ունի որևէ մեկը: