Ղարաբաղում հուշարձանների ու սրբատեղիների հարցը շատ կարեւոր է, բացի ՅՈՒՆԵՍԿՕ-ից, պետք է ներգրավել այդ աշխատանքում ՅՈՒՆԻՍԵՖ-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ին:

«Հատկապես կցանկանայի շեշտել պատմական հուշարձանների եւ կրոնական սրբատեղիների պաշտպանության մասին, ընդ որում՝ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական: Հարցն ունի կարեւոր բարոյական մարդկային նշանակություն: Ենթադրում եմ, որ այդ առումով բավականին պահանջված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումը: Հույս ունենք նաեւ, որ ՅՈՒՆԻՍԵՖԸ կօգնի երեխաներին եւ դեռահասներին, որոնք հատկապես անպաշտպան են ռազմական հակամարտությունների սարսափելի հետեւանքների առջեւ»,-ասել է Պուտինը Ղարաղաբում ռուս խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ նիստի ժամանակ:

Նախագահը հավելել է, որ ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարել է ակտիվորեն աշխատել բոլոր այդ ուղղություններով: