ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 15-ի 1089-Ն որոշման համաձայն՝ հանրապետությունում գործող տնտեսավարողները պետք է ոչ ուշ, քան մինչև դեկտեմբերի 1-ը ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին ներկայացնեն պարբերական բժշկական զննության ենթակա իրենց աշխատողների թիվը, որը վերջնականապես որոշվում է ԱԱՏՄ-ի հետ։

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջները՝ ԱԱՏՄ-ն, իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով, տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն աշխատողները, որոնք աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոններին, պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար անցնել բժշկական զննություն` գործատուի հաստատած ժամանակացույցի համապատասխան: