17 կուսակցությունները Նիկոլ Փաշինյանին ասում են` ընդունիր քո պարտությունը, քո բաժին մեղքը, վերցրու պատասխանատվությունը քո վրա, ներողություն խնդրիր ու հեռացիր։ Այս մասին այսօր «5֊րդ ալիք» ՀԸ֊ին տված հարցազրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ես հասկանում եմ, որ նա վախենում է, բայց ես անձամբ, համոզված եմ նաև իմ գործընկերները, քաղաքական դաշտի պատրաստ ենք ֆիզիկական անվտանգության երաշխիքներ տալ իրեն ու իր ընտանիքին, որևէ մեկը հաշվեհարդար չի տեսնի»,-ասաց Վանեցյանը։

Հարցին, թե ինչի՞ց է վախենում Փաշինյանը, Արթուր Վանեցյանն ասաց, որ նաև ֆիզիկական անվտանգության վախն է, որովհետև մարդիկ, երբ «կսառեն», կհասկանան, թե ինչ ողբերգություն է տեղի ունեցել, որովհետև 5000 մահ, 8000֊10000 վիրավոր, տնտեսության փլուզում, կորոնավիրուսի խայտառակ տարածում, դատարկ բյուջե, փչացրած հարաբերություններ հիմնական միջազգային խաղացողների հետ, խայտառակ բարոյահոգեբանական մթնոլորտ ու Նիկոլ Փաշինյան։ «Սա ողբերգություն է ու այդ ամենի մեղավորը, ներեցեք, բայց այնքան երես ունի, որ շարունակում է պայքարել իշխանության համար»։