ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Դավիթ Տոնոյանին ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից», — ասված է նախագահի հրամանագրում:

Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար էր նշանակվել 2018 թ. մայիսի 11-ին։