ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է ԱԻ նախարարի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով ԱԻ նախարար է նշանակվել Անդրանիկ Փիլոյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,-ասված է հրամանագրում: