Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբը ուղիղ շփում է հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Գլխավոր շտաբը կազմակերպել եւ ուղիղ շփում է հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների հետ»,-ասել է նա ԼՂ-ում իրավիճակի հարցով խորհրդակցության ժամանակ, որը վարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: