Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Գյումրիում քաղաքացիներն այսօր՝ նոյեմբերի 20-ին, ճանապարհներ են փակել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

Նա ասաց, որ երկկողմանի փակ են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը. «Փակվել են շատ էսթետիկ ձեւով։ Սա ապակուսակցական խաղաղ անհնազանդության ակցիա է։ Գերագույն գլխավոր դավաճան, մենք այս ակցիայով ուզում ենք քեզ հասկացնել, որ դու էլ անելիք չունես մեր երկրում։ 2,5 տարի դու փոքր-փոքր քայլերով տարար մեր երկիրը կործանման, ասֆալտեցիր բոլոր ճանապարհները, որ այդ ճանապարհներով Արցախը հանձնես թուրքին։ Դու էլ անելիք չունես մեր երկրում, քո միակ անելիքն է դատարանում փորձել ապացուցել քո անմեղությունը, ինչին ես շատ եմ կասկածում։ Մոտդ դեժավյո՞ւ է Նիկոլ»։