Համաշխարհային պարտքը կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարվա վերջին կհասնի ռեկորդային 277 տրիլիոն դոլարի (համաշխարհային ՀՆԱ-ի 365 տոկոսը): Այս տվյալները ներկայացված են Institute of International Finance-ի զեկույցում:

Անցյալ տարվա վերջից պարտքն աճել է 15 տրիլիոնով: Նախատեսվում է, որ ոչ ֆինանսական պարտքն այս տարի կհասնի 210 տրիլիոն դոլարի` 2019-ի 194 տրիլիոն դոլարի համեմատ: Զարգացող երկրների պարտքը կազմում է դրանց ընդհանուր ՀՆԱ-ի գրեթե 210 տոկոսը:

Որպես համաշխարհային պարտքի աճի պատճառ` մասնագետները նշել են  ցածր տոկոսադրույքների պատճառով վարկերի քանակի ավելացումն աշխարհի կառավարություններից եւ կորպորացիաներից: Այս կապակցությամբ տնտեսագետներն արձանագրում  են դեֆոլտի ռիսկի աճը, գրում է Lenta-ն:

Ավելի վաղ` հուլիսին, Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները հայտարարել էին, որ աշխարհի բոլոր երկրների պատմության մեջ առաջին անգամ պետական ​​պարտքը 2020-ի վերջին կհասնի աշխարհի ՀՆԱ-ի 101.5 տոկոսին եւ կթարմացնի ռեկորդը` ինչպես եւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: