Հարգելի՜ հայրենակիցներ, տեղեկացնում եմ ձեզ, որ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանը աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու պատճառով երկուշաբթի օրը՝ 23.11.2020 թ. ազատվելու է աշխատանքից։ Հայտնի միջադեպի հետ կապված հայցում ենք բոլորի ներողամտությունը։
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սաշա Կատվալյան։
Իսկ ինքը՝ Սահակ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառայության կարգապահական կանոնները:
Չեմ ցանկանում մանրամասնել, բայց այդ միջադեպից հետո ես ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից:
Հայտնում եմ իմ շնորհակալությունը իմ թմին, մեր բնակիչներին և իմ ղեկավարությանը:
Կհանդիպենք…