Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ նոյեմբերի 20-ին իրականացված բողոքի ակցիայի ընթացքում բերման ենթարկված խաղաղ ցուցարարների թիվը Երեւանում 85 է, Գյումրիում՝ 8:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երեւանի տարբեր վարչական շրջաններում փակում են փողոցները, ինչի ընթացքում տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել։ Այսօր նմանատիպ ակցիաներ տեղի են ունեցել նաեւ Գյումրիում։