Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանի տարբեր փողոցներ փակած ակցիայի մասնակիցներից 80 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքում փողոցներ են փակել: Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններ անցկացնում են հանրահավաքներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: