Եգիպտոսի հյուսիս-արևելքում գտնվող Հյուսիսային Սինայ նահանգի հիմնական գազատարի վրա, որի միջոցով «կապույտ վառելիքը» տեղափոխվում է Իսրայել և Հորդանան, նոյեմբերի 19-ին պայթյուն է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով ականատեսների և տեղական իշխանությունների խոսքերը:

Ալ-Արիշ քաղաքում և դրա հարակից տարածքներում գտնվող ականատեսները պատմել են, որ բոցեր ու ծխի հաստ կտորներ են բարձրացել խողովակաշարից: Պայթյունի ողջ պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, հայտարարություն տարածելով  իր Telegram ալիքում ՝ առանց ապացույցներ տրամադրելու:

Հյուսիսային Սինայի տեղական իշխանությունները հայտարարել են, որ հրդեհը մարվել է, և դա չի ազդել գազի մատակարարման վրա: Վնասի մասշտաբները դեռևս ճշտվում են։ Նմանատիպ պայթյուն այս գազատարի վրա   տեղի էր ունեցել նաև փետրվարին և կրկին հարձակման պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։