Լարված իրավիճակ Բաղրամյան պողոտայում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում։ Քիչ առաջ ոստիկանության հատուկ ջոկատայինները բերման ենթարկեցին վերլուծաբան Տիգրան Աբրահամյանին։ Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին նաեւ Արա Սաղաթելյանին։