ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողներ պարգեւատրվել են շքանշաններով ու մեդալներով:

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել`

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝

Էդգար Գևորգի ԹԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան

Գարեգին Նորայրի ԹՈՐՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Սարգիս Նորիկի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ

Արմեն Ստեփանի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ

Դավիթ Սմբատի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Արիության մեդալով՝

Սիմոն Հովհաննեսի ԹՈՐՈՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ

Սուրեն Մհերի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Ռուբեն Արմանի ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Անդրանիկ Լևոնի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Գրիգոր Գեղամի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Գագիկ Արարատի ՍԱՆԱՄՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Արման Տիգրանի ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Մարտական ծառայության մեդալով՝

Ռաֆիկ Աշոտի ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր

Միսակ Համլետի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ

Լևոն Արթուրի ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային

Գագիկ Վարազդատի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ

Տիգրան Սամվելի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, սերժանտ

Ավետիք Անդրանիկի ԱՂԱԼԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, սերժանտ: